ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կատարյալ սեր

Կատարյալ սեր
19.12.2012 | 01:26

Դեկտեմբերի 19

Տե՛ր, տուր մեզ կատարյալ սերը, որ հեռու վանենք ամեն մի երկյուղ։

Երբեք թույլ մի տվեք ձեզ վախենալ որևէ մեկից կամ որևէ բանից։ Բնավ մի՛ վախեցեք, թե Ես կարող եմ հուսախաբ անել ձեզ։ Մի վախեցեք, թե ձեր հավատը կարող է հուսախաբության մատնել ձեզ։ Մի վախեցեք աղքատությունից ու առանձնությունից։ Բնավ մի անհանգստացեք, թե ճանապարհը չգտնելով` կարող եք մոլորվել։ Մի վախեցեք ուրիշներից ու նրանց անհասկացողությունից։
Սակայն, Իմ որդիներ, վախի այս բացարձակ բացակայությունն արդյունքն է այն կատարյալ սիրո, որ պետք է ունենաք Իմ և Իմ Հոր հանդեպ։ Զրուցեք Ինձ հետ ամեն բանի մասին։ Ամեն պահ լսեք Ինձ։ Զգացեք Իմ պայծառ մոտիկությունը և անմիջապես փարատեք վախը` Իմ մասին մտածելով։
Չարի ուժերը ուշի ուշով հետևում են ձեզ, ինչպես պաշարող բանակն է հետևում պաշարված քաղաքին. երկու դեպքում էլ նպատակը նույնն է` թույլ տեղ գտնել և հարձակում գործելով` ներս մտնելու հնարավորություն ստանալ։ Չարն այսպես անընդհատ հսկում ու շրջում է ձեր շուրջը` փորձելով վախի ազդեցությամբ անակնկալի բերել ձեզ։ Վախի պատճառը կարող է շատ չնչին բան լինել, բայց այն հնարավորություն է տալիս չարին` հարձակվելու ու թույլ տեղ գտնելով` ներս մտնելու։ Անգամ փոքր-ինչ տեղի տալու դեպքում անմիջապես հետևում է վհատությունը, կասկածն Իմ մասին, հուսահատությունը և տկարության այլ արտահայտություններ։ Աղոթեք, Իմ սիրելի որդիներ, որպեսզի ստանաք այդ կատարյալ սերը։ Սերը, որ իրոք հեռացնում է ձեզնից ամեն մի վախ։

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ